ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է այն շուրջօրյա հետախոսահամարները, որոնցով քաղաքացիները կարող են ստանալ պարզաբանումներ զինծառայողների առողջական վիճակի, զինանձնակազմի հետ կապված հարցերի, զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների, լրատվամիջոցների հետ կապի հետ կապված հարցերի վե րաբերյալ։

 

 

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ նշված է. «Ապրիլի 8-ից քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում գործում են հետևյալ շուրջօրյա հեռախոսահամարները.

 

 

- զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերի պարզաբանումների համար - 010 29-46-45,

 

 

- զինանձնակազմի հետ կապված հարցերի պարզաբանումների համար – 010 29-44-25, 010 29-45-57,

 

 

- զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների հետ կապված հարցերի պարզաբանումների համար 010-20-64-59,

 

 

- զինվորական իրավախախտումների հետ կապված հարցերի համար – 010 77-05-80,

 

 

- լրատվամիջոցների հետ կապի համար – 010 29-46-99, 010 29-46-38»: