Քուվեյթի Սբ Վարդանանց եկեղեցում ապրիլի 8-ին մատուցվել է պատարագ' արցախա-ադրբեջանական շփման գծում վերջին բախումներում նահատակված պաշտպանների հիշատակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ' պատարագից հետո ներկայացվել են քուվեյթահայ կառույցների կողմից կազմակերպված դրամական հանգանակության արշավի արդյունքն երը՝ 25 հազար ԱՄՆ դոլար, որը կփոխանցվի ԼՂՀ-ում բացված պաշտոնական հաշվեհամարին։