1993 թվականին Հեյդար Ալիևի հրամանով ամբողջ սահմանով Ադրբեջանը հարձակվեց. պարտվեցին: Վազելով գնաց Մոսկվա, զինադադար խնդրեց, մենք հարգեցինք: 1994-ի հունվարին հարձակվեցին (հունվարից մայիս), պարտվեցին, նորից գնացին Մոսկվա զինադադար խնդրեցին: Հիմա նորից հարձակվեցին. խեղդվեց հարձակումը: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում ասել է Պարգև սրբազանը:
«Իրենց ծրագիրը խեղդվեց: Արդեն պետք է հակահարված տայինք, նորից վազեցին զինադադար խնդրեցին: Հերի՞ք չի մեր արյունը ծծեն: Երկու տարի շաբաթը մեկ խփում էին մերոնց, նորից նենգաբար խախտում էին, գնում լաց էին լինում: Սրանից հետո, հայությանն ու աշխարհին եմ ասում, իմ Ղարաբաղում իմ հոգևոր զավակներն են, իմ արյունն է, իմ հոգևոր արյունն է: Այլևս չենք թողնելու, որ մեզ խաբեն, չեմ թողնելու, որ մեր զավակներին նենգաբար զինադադար պարտադրեն: Սրանից հետո մենք գնալու ենք առաջ՝ առանց որևէ մեկին լսելու, չենք թողնելու, որ մի օր որևէ դիպուկահար մեր արյունը թափի, համապատասխան հարյուրապատիկ պատասխան ենք տալու: Հերիք ա մեր արյունը ծծեն»,- նշել է սրբազանը:
Մանրամասն՝ տեսանյութում