Ի հիշատակ վերջին օրերին սահմանին զոհված զինվորների ապրիլի 10-ին ժամը 19:00-ին Երևանի Ստ. Շահումյանի անվան հրապարակից կմեկնարկի Լռության երթ: 

 

 

Այս կապակցությամբ Mediamall.am-ի խմբագրակազմն աջակցություն հայտնելով ակցիային՝ հայտարարում է Լռության ժամ: Ժամը 19:00-ից սկսած, երբ Երևանում կմեկնարկի երթը, կայքը չի թարմացվի: Նորությունները կշարունակեն թարմացվել միայն ակցիայի ավարտից հետո:

 

 

Ցավում և հպարտանում ենք:


Լռության երթի կազմակերպիչները ներկայացրել են երթուղին եւ ժամանակացույցը.

 

«19:00 - Հավաքվում ենք Շահումյանի անվան հրապարակում

 

Երթի սկիզբ

 

Երթը կանցկացվի հետեւյալ երթուղով՝

 

Շահումյան հրապարակ - Բեյրութի փողոց - Մոսկվայի հրապարակ (քաղաքապետարանին կից հրապարակ) - Հաղթանակի կամուրջ - Ծովակալ Իսակովի պողոտա - Եռաբլուր։

 

Կից կարող եք տեսնել քարտեզը։

 

Խնդրում ենք ուշադրություն դարձնել Եռաբլուրում կայանալիք միջոցառումների մանրամասներին.

 

Եռաբլուրում նախատեսում ենք հոգեհանգստի արարողակարգ, մոմավառություն, որից հետո ծաղիկներ կխոնարհենք Օզանյանի պատի մոտ։

 

Ուզում ենք նաեւ նշել, որ երթի ընթացքում կաշխատեն մի խումբ կամավորներ։ Պիտի խնդրենք, որ հետեւեք կամավորների ուղղորդմանը, երթի համաչափ ընթացքը ապահովելու համար»,- ասված է կազմակերպիչների հայտարարության մեջ: