Ապրիլի 10-ին ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

 

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում՝ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ' դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: