Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմն Արցախի հետ սահմանին կոպտորեն խախտեց հրադադարի ռեժիմը՝ սանձազերծելով լայնածավալ ռազմական գործողություններ: Պատերազմական առաջին իսկ օրվանից մեծ թվով կամավորականներ, ազատամարտիկներ, քաղաքացիներ մեկնեցին Արցախ՝ կանգնելու սահմանին՝ զինվորի կողքին: Առաջնագծում զինվորի կողքին, անգամ նրանց փոխարեն, սահմանը պահում են նաև Երկրապահ կամավորական միության անդամները, ազատամարտիկները:
Արցախում ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցները զրուցեցին նրանց հետ: ԵԿՄ անդամ ազատամարտիկները նշում են, որ զինվորների դուխը տեղում է, իրենց տեսնելուց հետո էլ ավելի են ուրախացել: Ազատամարտիկ Լաբերի Արոն ասում է՝ մեր զինվորները փորձում են անել նույնը, ինչ իրենք արեցին 1992 թվականին:
Ազատամարտիկները նշում են՝ մեր բանակը կայացած է, հզոր, սակայն մի փոքր զենքի խնդիր ունեն: Լաբերի Արոն էլ կատակում է. «Չտա էլ, կազատագրենք, կվերցնենք: Էն ժամանակ իրա հերը օգնեց, հիմա էլ ինքը կօգնի»,- ասաց նա:
Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում:
Քրիստինա Աղալարյան, Նելլի Ավետիսյան
Արցախ