Ռուսաստանը և Թուրքիան վերջին շաբաթների ընթացքում մի շարք քայլեր են ձեռնարկել, որոնք ուղղված են անցյալ տարի երկու երկրների միջև լարվածությունը թուլացնելուն, այն բանից հետո, երբ թուրքական օդուժը խոցել է սիրիական արշավին մասնակցող ռուսական ռմբակոծիչը, հաղորդում է Voice of America-ն:

 

Թուրք դիվանագետ Մուրատ Բիլհանի կարծիքով՝ հարաբերությունների ամրապնդման համար երկու երկրներն էլ պատճառներ ունեն: «Թուրքիան պետք է Ռուսաստանին, քանի որ իրենից ներկայացնում է ռուսական ապրանքների համար մի մեծ շուկա և ներգրավում է ռուսական ներդրողներին: Ռուսաստանն էլ պետք է Թուրքիային, քանի որ նրան անհրաժեշտ են ռուսական շուկաները, զբոսաշրջիկները, ինչպես նաև շինարարները»,- ասել է նա VOA-ին տված հարցազրույցում:

 

Անանունության պայմանով արևմտյան դիվանագետներից մեկը, որի հետ VOA-ի լրագրողին հաջողվել է զրուցել, հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի ոչնչացումը հարվածել է Պուտինի իմիջին՝ որպես տարածաշրջանում ուժեղ առաջնորդի: Ըստ պաշտոնյայի՝ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները չեն բարելավվի այնքնան ժամանակ, քանի դեռ ՌԴ նախագահը թուրքական կողմից չի ստանա այն միջոցները, որոնք կփոխհատուցեն այդ վնասը, գրում է հոդվածի հեղինակը: