ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ «պանամական փաստաթղթերի» հեղինակներին զրպարտության մեղադրանք ներկայացնելը դժվար է, որովհետև դրանց մեջ կոնկրետություն չկա։ Այդ մասին նա ասել է ՌԴ քաղաքացիների հետ «ուղիղ կապի» ժամանակ հնչած հարցին ի պատասխան։
«Այն մարդիկ, որոնք փորձել են Ռուսաստանը ներքաշել պանամական սկանդալի մեջ, վրիպել են»,- ասել է Պուտինը:
Իսկ ինչպես են այդ նյութերը հայտնվել ԶԼՄ-ներում՝ հռետորական հարց է հղել Պուտինը՝ նշելով, որ առաջիններից գրել է Süddeutsche Zeitung–ը, որը պատկանում է Goldman Sachs-ի մեջ մտնող հոլդինգի, ինչն էլ վկայում է արևմտյան ուժերի հետաքրքրվածության մասին։