Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ռուսաստանը երբեք չի փորձել ապակայունացնել Ուկրաինայում տիրող իրավիճակը, ռուսական զորքեր այդ երկրում չկան: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է TF1 հեռուստաալիքին և Еurope1 ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում:

 

«Ռուսաստանը ռազմական ուժեր չունի Ուկրաինայում: Ներկայիս ուկրաինական իշխանությունները պետք է երկխոսություն հաստատեն սեփական բնակչության հետ և ոչ թե զենքի ու տանկերի, այլ բանակցությունների օգնությամբ»,- հայտնել է ՌԴ նախագահը:

 

Իսկ այն հարցին, թե ՌԴ-ն մտադրություն ունեցե՞լ է արդյոք միացնել Ուկրաինայի հարավ-արևելքը կամ ապակայունացնել երկրում իրավիճակը, Պուտինը պատասխանել է. «Ոչ, մենք երբեք դրանով չենք զբաղվել և չենք զբաղվում»: