Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին երկկողմ հանդիպում անցկացնել Նորմանդիայում, որտեղ հունիսի 6-ին միջոցառումներ են' պատերազմի ժամանակ դաշնակիցների վայրէջքի 70-ամյակին նվիրված: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Ես հունիսի 6-ին հրավիրել եմ ռուս նախագահին, և մենք մտադիր ենք խորհրդակցություններ անցկացնել, այդ թվում' Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ»,- Օլանդի խոսքն է մեջբերում «Ֆրանս Պրեսսը»:

 

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր Օլանդի հետ հնարավոր հանդիպման մասին: