Մայիսի 17-ի դրությամբ BBC լրատվամիջոցը ներկայացրել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին թարմացում' տարածաշրջանային իշխանությունների կողմից։
Լուգանսկի մարզում ռուսական զորքերը երկու հզոր ավիահարված են հասցրել և շարունակել հրետակոծությունները ողջ տարածքում, հաղորդում է շրջվարչակազմը։ Սևերոդոնեցկում ավերվել են հիվանդանոցի երկու շենք և գիտաարտադրական ասոցիացիայի շենք։ 10 մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել։
Դոնեցկի մարզում ռուսական զորքերը զանգվածային հրետակոծություններ են իրականացնում առաջնագծի ողջ երկայնքով. վերջին 24 ժամվա ընթացքում ութ մարդ զոհվել է, վեցը' վիրավորվել, տասնյակ բնակելի շենքեր վնասվել են։
Խարկովում գիշերն անցել է առանց հրետակոծության, սակայն օրվա ընթացքում ռուսական զորքերը կրակ են բացել Խարկովի և Չուգուեւի շրջանների բնակավայրերի ուղղությամբ։ Ընդամենը մեկ օրում Խարկովի մարզում վիրավորվել է 9 մարդ, երկուսը մահացել են։
Չերնիգովի շրջանում առավոտյան ժամը 5-ին ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Դեսնա գյուղին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կան զոհեր և վիրավորներ։
Սումիի շրջանում ռուս զինվորականները հինգ հրթիռային հարձակում են գործել Ախտիրկայի վրա՝ վնասվել են մանկապարտեզ, մասնավոր և բազմահարկ շենքեր։ Առնվազն երեք մարդ վիրավորվել է։
Լվովի մարզում ռուսական հրթիռը հարվածել է Յավորիվ շրջանում գտնվող ռազմական օբյեկտին. Զոհեր և վիրավորներ չկան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հակաօդային պաշտպանության ուժերը երեք թեւավոր հրթիռ են խոցել։
Միևնույն ժամանակ, գիշերը համեմատաբար հանգիստ է անցել Վոլին, Անդրկարպատյան, Ռիվնե, Իվանո-Ֆրանկիվսկ, Չեռնովցի, Օդեսայում, Վիննիցայում և այլ շրջաններում։