Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ռուսաստանի Դաշնային խորհուրդն անհանգստություն է հայտնել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Դաշնային խորհրդի միջազգային հարցերի կոմիտեն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընդդիմության կողմից հրահրված անկարգությունները բողոքի խաղաղ ցույցերի հետ ոչ մի ընդհանուր բան չունեն, ևայս ամենը կարող է անդառնալի հետևանքներ թողնել Ուկրաինայի և ուկրաինական ժողովրդի համար:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 29-ին, Գերագույն ռադայի արտահերթ նստաշրջանը կշարունակի իր աշխատանքը: Այն գումարվել է ներաքաղաքական սուր ճգնաժամից