Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը հեռախոսով են զրուցել, գրում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։
«Ռուսաստանի նախագահն այսօր առավոտյան զանգահարել է Բելառուսի նախագահին, տեղի է ունեցել հեռախոսազրույց»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պուտինն իր բելառուս գործընկերոջը տեղեկացրել է Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին։