ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 2-ին ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Բարձր գնահատելով հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունները՝ ԱԺ նախագահը կարևոր է համարել միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը, երկկողմ շփումները: Գալուստ Սահակյանը կարևորել է հայ և ուկրաինական համայնքների դերը հայ-ուկրաինական հարաբերությունների սերտացման գործում: ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում տիրող քաղաքական բարդ իրավիճակով՝ հույս հայտնելով, որ առկա խնդիրները խաղաղ ու համապարփակ լուծում կստանան:
Շնորհավորելով Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ դեսպան Կուխտան նշել է, որ Ուկրաինան շահագրգիռ է Հայաստանի հետ զարգացնել և ամրապնդել հարաբերությունները: Նա կարևոր է համարել միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը, ինչպես նաեւ համագործակցության զարգացումը տարբեր ոլորտներում:
Հանդիպմանը քննարկվել են այլ հացեր ևս: