Ռուսաստանի ղեկավարությունը մտահոգված է Ուկրաինայում էթնիկ զտումների անցկացման վտանգով և նեոնացիզմի վերածննդով: Այս մասին հայտնել է Взгляд-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ գերմանական ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցը:
Նա նշել է, որ նման երևույթներն Ուկրաինայում կարող են աղետի հանգեցնել:
«Մենք շատ անհանգստացած ենք այն հանգամանքով, որ այնտեղ էթնիկ զտումներ իրականացնելու ցանկություն է առաջացել: Մենք մտավախություն ունենք, որ Ուկրաինան նեոնացիզմի մեջ կգլորվի», - հայտարարել է Պուտինը:
Պուտինի խոսքով՝ այնտեղ քայլում են մարդիկ, որոնց ձեռքերին ֆաշիստների խորհրդանիշն է պատկերված:
«Եթե դա քաղաքակիրթ պետություն է, ապա ո՞ւր են նայում իշխանությունները: Գոնե նման համազգեստը հանեն կամ ազգայնականներին պարտադրեն հանել այդ նշանները»,- ասել է նա:
Պուտինը հայտարարել է, որ եթե նման բան տեղի ունենա, ապա այն աղետալի կլինի Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի համար: