Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ աշխարհում տիրող ներկայիս բարդ իրավիճակը պահանջում է համաձայնեցված գործողություններ ՀԱՊԿ-ի երկրներից: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

«Մեր գագաթնաժողովը տեղի է ունենում դժվարին ժամանակահատվածում, իրավիճակն աշխարհում արագ փոխվում է, սրվում են հին խնդիրները, բայց, ցավոք, ի հայտ են գալիս նաև նորերը, աղավաղում է համաշխարհային անվտանգության համակարգը»,- հայտարարել է ռուսական պետության ղեկավարը՝ բացելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը:

 

Ըստ նրա՝ «այս ամենը պահանջում է ՀԱՊԿ-ի անդամ երկրներից համաձայնեցված կոլեկտիվ միջոցներ'մեր երկրների և տարածաշրջանի անվտանգության ապահովման, ահաբեկչությանը, թմրավաճառությանը դիմակայելու, բնական և տեխնածին աղետները կանխելու համար»: