Մոտ ժամանակներս պարզ կդառնա, թե որքանով է սպառողի համար նվազելու գազի սակագինը: «Հաշվարկներն ընթացքի մեջ են: Կարևոր հարց է, դրա համար էլ ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ այն լուծել»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:

 

Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը նախկին 165 դոլարի դիմաց այժմ սահմանին կազմում է 150 դոլար՝ 1000 խմ դիմաց: Համապատասխան պայմանագրերը կնքվել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ ապրիլի 7-ին Հայաստան կատարած այցի ժամանակ: