Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կարծիքով՝ հակահարձակումը Կիեւի համար կդառնա «արյան բաղնիք», ուստի այն պետք է կանգնեցնել մինչեւ սկսվելը։ Օրբանը նշել է, որ գրոհող կողմն այդ դեպքում միշտ ավելի շատ կորուստներ է կրում։ Այս մասին նա ասել է Kossuth ռադիոյի եթերում։
Օրբանը նշել է, որ ծառայել է բանակում եւ գիտի, որ գրոհող կողմը երեք անգամ ավելի շատ կորուստներ կկրի, քան պաշտպանվողը, տեղեկացրել է ИНОСМИ-ն։
«Ռուսաստանի բնակչությունը 130-140 մլն է, Ուկրաինայինը... 30-40 մլն-ի արանքում. նման հանգամանքներում մեծ ռազմավարություն սկսելն արյունոտ բաղնիք կլինի»,- ասել է Հունգարիայի վարչապետը։