Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 14-ին 282 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է 192,493,043 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները: Իսկ ապրիլի 4-14 ժամանակահատվածում փոխանցումները կազմել են, ընդհանուր առմամբ, 2,361,578,991 դրամ՝ փոխանցված 2,930 անձանց կողմից:
«Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում:
Տեղեկացնենք, որ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով հնարավոր է վիզա, մասթեր և արքա քարտերով առցանց փոխանցումներ կատարել: Տերմինալի էջի հղումը ստորև.
http://minfin-nkr.am/?section=payameria/index
Իսկ բանկային հաշվեհամարներին փոխանցումների համար նայել հետևյալ տվյալները՝
Սպասարկող բանկ' «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե' Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան
SWIFT' ARTSAM22
Ստացող' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հաշվի համարը' 22300612211100 (ՀՀ դրամ).
Հաշվի համարը' 22300110153200 (ԱՄՆ դոլար).
Հաշվի համարը' 22300200153300 (եվրո).
Հաշվի համարը' 22300400153100 (ՌԴ ռուբլի):
Տեղեկացնենք, որ փոխանցումների հաշվետվությունը պարբերաբար թարմացվում է նաև ֆինանսների նախարարության կայքում.