Դա առաջին անգամը չէ, որ տեղի է ունենում Կուբայի ճգնաժամից ի վեր. ռուսական և ամերիկյան կործանիչներն իրարից շատ մոտ հեռավորության վրա են հայտնվել: Անցյալում, ամերիկացի օդաչուները ռուսներին ցույց են տվեց, թե որքան արագ և ցածր նրանք կարող են թռչել: Սակայն, Մոսկվայի ռազմական խաղերը վկայում են ոչ միայն ռազմական մաչոիզմի դրսևորումների մասին, այլ նաև դաժան քաղաքական հաշվարկի մասին: Այդ մասին «Frankfurter Allgemeine Zeitung»-ում գրում է Բերթհոլդ Քոլերը:
Եվ նույնիսկ դրանում ուղերձ է թաքնված:
Մասնավորապես, Պուտինը հաշվի է առնում բախման ռիսկը, որպեսզի ցուցադրի իր զորությունը և հավակնությունները: ՆԱՏՕ-ն՝ ի պատասխան, պետք է խելամտություն դրսևորի: Սակայն, ոչ մի դեպքում, Պուտինի մոտ չպետք է այնպիսի տպավորություն ստեղծվի, որ զենքով իր թափահարումը, Արևմուտքին ստիպում է վախից զնգզնգացնել ատամները: