Զինված ուժերում անձնակազմի կառավարման ոլորտում կատարված բարեփոխումները վերջին տարիներին բավականին մեծ արձագանք են ստացել հասարակության մեջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

 

Արձագանքելով այն հարցին, որ հասարակության մեջ քննարկումներ կան, որ առաջնագծում կանգնած զինվորների մեծամասնությունը անապահով ընտանիքներից է' Օհանյանը նշել է, որ այդ խոսակցությունները այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում, քանի որ այդ հարցում կան նաև օբյեկտիվ հանգամանքներ:

 

 

«Կարծում եմ, որ հիմնականում միջին և բարձր խավերի ընտանիքների երեխաներն են, որ ընդունվում են բուհեր: Նրանց մեծ մասը հետագայում լրացնում են սերժանատական կազմը, այս կամ այն մասնագիտությունները, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն զինված ուժերում»,- նշեց նախարարը' հավելելով, որ դա օբյեկտիվ հանգամանքներից մեկն է:

 

 

Պաշտպանության նախարարը նաև շեշտեց, որ չնայած առկա թերություններին վիչակահանության համակարգը տարեցտարի առավել բարձր հիմքերի վրա է դնում զորակոչի կազմակերպումը: