Նախնական արդյունքներով՝ Հրազդանի քաղաքապետ է վերընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արամ Դանիելյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ գործող քաղաքապետը ստացել է 12 հազար 510 քվե, նրա մրցակիցներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը՝ 10 հազար 264, իսկ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Միսակյանը՝ 1237 ձայն: Անվավեր քվեաթերթիկների թիվը 813 է:
Ընտրողների ընդհանուր թիվը քվեարկության օրը կազմել է 44 հազար 338, որից գրանցվել ու ընտրություններին մասնակցել է 24 հազար 861-ը՝ ըստ ստորագրությունների:
Քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը 24 հազար 827 է: