«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առավել ազդեցիկ պարագլուխներից մեկը ոչնչացվել Է Իրաքի հյուսիսում՝ Մոսուլ քաղաքի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին հայտարարել Է Իրաքյան Քրդստանի Անվտանգության խորհուրդը:
Ըստ նրա տեղեկատվության՝ Իրաքում ԻՊ-ի պարագլուխներից մեկը ոչնչացվել Է Մոսուլ քաղաքից հարավ ահաբեկչության դեմ պայքարում ամերիկյան հատուկ նշանակության ջոկատների եւ քրդական ուժերի համատեղ գործողության ընթացքում»:
Հայտարարության մեջ ներկայացված Է ծայրահեղականների սպանված պարագլխի անունը՝ Սուլեյման Աբդ Շաբիբ ալ Ջաբուրի, որն ահաբեկիչների շրջանում հայտնի Էր որպես Աբու Սեյֆ:
Նա, ըստ առկա տվյալների, մտնում Էր Իրաքի հյուսիսային շրջաններում գործող խմբավորման ռազմական խորհրդի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: