Չինաստանի Չանջոու քաղաքում 3-ամյա երեխան ընկել է 15-րդ հարկից և ողջ մնացել, գրում է People's Daily-ն:

 

 

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ աշխատողները փոխում էին բնակարանի պատուհանները, իսկ տղայի մայրը գնացել էր խոհանոց: Երեխան դեմքով ընկել է անձրևից փափկած՝ ասֆալտից 15սմ հեռավորության վրա գտնվող հողի մեջ: Նա մի քանի լուրջ կոտրվածք է ստացել:

 

 

«Սա իսկապես հրաշք է»,- մեջբերում է մոր խոսքերը պարբերականը: