Սանկտ Պետերբուրգի հյուսիսային հատվածում' Պարխոմենկո կոչվող փողոցում, տեղի է ունեցել հերթական դժբախտ պատահարը: Երեքամյա հայ երեխան խնամակալների անուշադրության պատճառով ընկել է շենքի երրորդ հարկի պատուհանից:
Այս մասին տեղեկացնում է Piter.Tv-կայքը:
15 մետրից ներքև ընկնելով' երեխան ողջ է մնացել: Նա հոսպիտալացվել է: Տուժածի վիճակը բժիշկները ծանր են գնահատում:
Այդ օրը երեխան գտնվել է տատիկի խնամակալության ներքո, վերջինս էլ շտապօգնություն է ահազանգել: