Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հանդես Է եկել երկրի ոստիկանության գործողությունների դեմ, որն ավելի վաղ սկսել Է Թեհրանի՝ կարգազանց բնակիչներին հսկել քողարվկած գործակալների ցանցի միջոցով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

 

 

Ապրիլի 18-ին շուրջ յոթ հազար ոստիկաններ քողարկված սկսել են պարեկել Իրանի մայրաքաղաքի փողոցները եւ հաղորդել խախտումների մասին, որոնց թվում են կանանց կողմից հիջաբի սխալ կրումը, վառ հագուստը եւ դիմահարդարումը, «արեւմտյան» սանրվածքները, ինչպես նաեւ տղամարդկանց անպատշաճ արտաքին տեսքը եւ բարձր միացված երաժշտությունն ավտոմեքենաներում: Գործակալները կարգազանցներին ձերբակալելու լիազորություններ չունեն, նրանց պարտականության մեջ Է մտնում սոսկ տեքստային հաղորդագրությունների տեսքով հաշվետվությունների առաքումը ոստիկանության բաժանմունք:

 

 

 

«Մեր առաջին պարտականությունը մարդկանց արժանապատվությունը եւ անձը հարգելն Է: Աստված բոլոր մարդկային Էակներին օժտել Է արժանապատվությամբ, եւ այդ արժանապատվությունն ավելի կարեւոր Է կրոնից»,- հայտարարել Է Ռոուհանին տեղական զանգվածային լրատվամիջոցներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: