Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը ապրիլի 19-ին ելույթ է ունեցել Ժնևի Շվեյցարական մամուլի ակումբում կազմակերպված «Լեռնային Ղարաբաղ․ լարվածության ուժգնացում Ադրբեջանի հետ» վերնագրով քննարկմանը՝ նվիրված ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիային և տարածաշրջանին առնչվող այլ խնդիրներին:

 

 

«ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում ներկայացրել է վերջին իրադարձությունների հավանական պատճառները, ընթացքը և նրանց հետևանքները։ Նա ընդգծել է բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձի կարևորությունը, ԼՂՀ միջազգային ճանաչման անհրաժեշտությունը և ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նշանակությունը:

 

 

ԼՂՀ ներկայացուցիչը պատասխանել է նաև ներկաների բազմաթիվ հարցերին:

 

 

Միջոցառմանը մասնակցել են հայ և օտարերկրյա դիվանագետներ, փորձագետներ, լրագրողներ, շվեյցարահայ համայնքի անդամներ»: