Բաղրամյան պողոտայից վարչական ձերբակալման է ենթարկվել 42 անձ: Այս մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Այդ անձինք վարչական ձերբակալման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180 հոդվածի 1-ին մասի 11-րդ և 15 –րդ կետերով նախատեսված հիմքով:

 

 

«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը Ազատության հրապարակից երթ է կազմակերպել դեպի Բաղրամյան պողոտա' չենթարկվելով ոստիկանության պահանջին: Դրա արդյունքում Բաղրամյան պողոտայի սկզբնամասից որոշ քաղաքացիներ բերման են ենթարկվել: