Երեկ Բաղրամյան պողոտայում ոստիկանների և լրագրողների հետ կապված միջադեպի առնչությամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն: Այս մասինԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հիշեցնենք՝ երեկ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը Ազատության հրապարակից պատրաստվում էր երթ իրականացնել դեպի Բաղրամյան 26, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։ Մասնակիցները տարբեր ճանապարհներով հասան դեպի Բաղրամյան պողոտայի սկիզբ, որտեղից էր ոստիկանությունը նրանց նկատմամբ վարչական բերում իրականացրեց։ Բախման ժամանակ ոստիկանները բերման ենթարկեցին նաև երկու օպարտորի։ Ոստիկանություն տարված բոլոր անձինք ավելի ուշ ազատ արձակվեցին։