Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ ոստիկանի կողմից ոստիկանության Կենտրոնականի բաժնում անօրինական գործողություններ կատարելու առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն: Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով փետրվարի 13-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

Փետրվարի 12-ին' ժամը 18.15-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 7/1 հասցեի մոտակայքում' մայթին, մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության' անցորդների, փողոցով երթևեկող անձանց նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով, կատարել են խուլիգանություն: