ԵԼՔ դաշինքի անդամները «Արաբկիրի» թաղապետարանի մոտ տեղակայված Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում հայտնաբերել են ընտրակաշառքի, ընտրողների շրջանում ձայների հավաքագրումն ապացուցող փաստեր:

 

Դաշինքի անդամները Facebook սոցիալական ցանցում հրապարակել են մի փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի մի շարք ոստիկաններ այս շրջանում զբաղված են եղել Տարոն Մարգարյանի համար ձայներ ապահովելով:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել:

 

Լուսանկարը ներկայացնում ենք ստորև.

 

Фото Ararat Mirzoyan.