Ռուսաստանը հավասարության նշան չի դնում Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների միջև: Այդ մասին այսօր՝ ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:

 

«Հավասարության մասին բոլորովին խոսք չկա, որովհետև Հայաստանը Ռուսաստանի համար ռազմավարական դաշնակից է, իսկ Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկեր, դրանք լրիվ տարբեր մակարդակներ են: Հավասարության նշանի մասին խոսք անգամ լինել չի կարող»,- պատասխանելով հարցին, թե ինչու է Ռուսաստանն Ադրեբեջանին զենք վաճառում և հավասարությա նշան դնում երկու երկրների մեջ, ասաց դեսպանը:

 

Վոլինկինն իր խոսքոմ նշեց նաև, որ հայ-ռուսական հարաբերությունները բազում դարերի պատմություն ունեն և դրանք քանդելն ամենևին էլ հեշտ չէ. «Մեր պետությունների ղեկավարները մշտական շփումներ են ունենում և դա այդպես էլ շարունակվելու է»,- նշեց դեսպան Վոլինկինը: