Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 3-ին հանդիպում Է ունեցել պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (Մեջլիս) նախագահ Ջեմիլ Չիչեկի հետ եւ քննարկել համագործակցության հարցեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Զրույցի հիմնական թեմաներն են եղել երկրների միջեւ համագործակցության խորացումը, այդ թվում՝ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը եւ միջխորհրդարանական բարեկամության խմբի ակտիվացումը: «Ինչպես նշվել Է հանդիպման ժամանակ, Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առեւտրական գործընկերն Է»,-հաղորդել Է կառավարության մամուլի ծառայությունը:

 

Վարչապետի խոսքով՝ Վրաստանը Թուրքիան դիտում Է որպես հուսալի դաշնակից ու ռազմավարական գործընկեր եւ մեծ կարեւորություն Է տալիս երկրի եվրատլանտյան ձգտումներին Անկարայի աջակցությանը: Հանդիպմանը նաեւ նշվել Է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային մայրուղու նախագծի կարեւորությունը, որը կխորացնի տարածաշրջանային համագործակցությունը տրանսպորտի ու առեւտրի բնագավառներում:

 

Թուրքիայի Մեջլիսի նախագահը եռօրյա պաշտոնական այցով Վրաստան է ժամանել նոյեմբերի 2-ի երեկոյան: Այցի շրջանակներում պլանավորված են Վրաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների ղեկավարների բանակցությունները:

 

Նոյեմբերի 4-ին Ջեմիլ Չիչեկը կուղեւորվի Բաթում, որտեղ հանդիպում կունենա Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Արչիլ Խաբաձեի հետ: