Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպում Է ունեցել Թուրքիայի իր պաշտոնակից Ահմեդ Դավութօղլիի հետ եւ քննարկել երկու երկրների փոխհարաբերություններն ու համագործակցության խորացման հեռանկարները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվա րի 23-ին հաղորդել Է Վրաստանի կառավարութան մամուլի ծառայությունը:
«Վրաստանի կառավարության ղեկավարի հայտարարության համաձայն՝ Թբիլիսին առանձնակի կարեւորություն Է տալիս Թուրքիայի հետ հարաբաբերությունների հետագա խորացմանը: Հանդիպմանը առանձնակի ուշադրություն Է դարձվել տնտեսական համագործակցության հարցերին, նշվել Է, որ Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առեւտրական գործընկերն Է»,- ասված Է հաղորդագրության մեջ:
«Նովոստի Գրուզիա»-ն նշում Է, որ հանդիպմանը ներկա են եղել Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին, ինչպես նաեւ կառավարության վարչակազմի փոխղեկավար Նինո Կոբախիձեն: