Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցությանն անվանել Է աղանդ եւ նշել, որ նրան չի հաջողվի խանգարել երկրի զարգացմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «նովոստի Գրուզիա»-ին:

 

«Այդ մարդիկ վերածվել են անհասկանալի աղանդի: Նրանք կողմնորոշված են ոչ թե երկրի զարգացմանը, այլ քայքայիչ գործողությունների, ալեկոծումներ առաջացնելուն, մանավանդ որ նրանք ունեն ուժեղ հեռուստատեսություն, եւ ունեն քայքայիչ ուժեր, որոնք գործում են դրսից, ինչին պետությունը համարժեք պատասխան կտա»,-նշել Է Ղարիբաշվիլին մարտի 26-ին Թբիլիսում կայացած մամուլի ասուլիսում:

 

Դրա հետ մեկտեղ վարչապետը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կուսակցությանը խորհուրդ Է տվել չփորձել խանգարել երկրի զարգացմանը: «Պետությունը շատ անողոք կլինի, իհարկե, օրենքի շրջանակներում, եւ ես խորհուրդ չեմ տալիս «Ազգային շարժմանը»՝ ամենաքայքայիչ ուժին, որեւԷ բան պլանավորել… Ներկայիս գործընթացներին խանգարելու «Ազգային շարժման» հնարավորությունները հավասար են զրոյի, քանի որ աշխարհում ոչինչ չի կարող խանգարել զարգացմանը»,-ասել Է Ղարիբաշվիլին:

 

Մեկնաբանելով բազմահազարանոց բողոքի ակցիան, որը կառավարության հրաժարականի պահանջով «Ազգային շարժման» կողմից մարտի 21-ին կազմակերպվել Էր Թբիլիսիի կենտրոնում, վարչապետը հայտարարել Է, որ դրա համար միլիոններ են ծախսվել:

 

«Նրանք («Ազգային շարժման» ներկայացուցիչները) ժողովրդին ուժով եւ փողով Էին բերել ակցիային, եւ ես գիտեմ, որ դա նրանց վրա միլիոններ Է նստել»,-հավելել Է Ղարիբաշվիլին: