Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միավորված ժողովրդավարական շարժում» կազմակերպության առաջնորդ Նինո Բուրջանաձեն պնդում Է, որ հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը շատ զենք ունի, եւ նա մտադիր Է տապալել գործող իշխանություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Ավելի վաղ Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին հայտարարել Է, որ գերատեսչությունը երկրի իրադրության ապակայունացում թույլ չի տա, ընդսմին նշելով, որ «Ազգային շարժումը» ձգտում Է «շատ բան փչացնել»:

 

Բուրջանաձեի կարծիքով՝ Վրաստանի իրադրության ապակայունացման վտանգի մասին Է խոսում հայրենիք վերադառնալու մտդրության վերաբերյալ Սահակաշվիլիի արած հայտարարությունը:

 

«Ազգային շարժումն» ունի շատ «սեւ» ու «սպիտակ» փողեր եւ մեծ քանակությամբ՝ զենք… Նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի իշխանափոխությունն իրականացնեն երկրում: Նրանք գիտեն, որ իրենք ընտրությունների ճանապարհով իշխանության գալու հնարավորություն չունեն, ուստի առկա Է ապակայունացման շատ մեծ սպառնալիք, որը, ինչպես ես եմ կասկածում, Գոմելաուրին եւ ներկայիս իշխանությունները, ցավոք, չեն կարողանա կանգնեցնել»,-ասել Է Բուրջանաձեն «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում:

 

Նրա խոսքով՝ Վրաստանի ներկայիս իշխանությունը, որը ներկայացված Է «Վրացական երազանք» կոալիցիայով, «միանգամայն անարդյունավետ Է ու թույլ»: