ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել է Վրաստանից անջատված շրջաններին ու նշել, որ Ռուսաստանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը Վրաստանի հանդեպ: Այս մասին հայտնել է Грузия online-ը:
«Ես ցանկանում եմ իմ ափսոսանքն ու անհանգստությունը հայտնել այն առնչությամբ, որ չնայած մեր կառուցողական մոտեցմանը՝ Ռուսաստանը շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը՝ ընդդեմ Վրաստանի՝ ցանկանալով հասնել Աբխազիայի և հնարավոր է նաև Ցխինվալի շրջանի անեքսիային: Մենք վստահ ենք, որ օկուպացված տարածքները կմնան ՆԱՏՕ-ի արտակարգ հարցերի թվում»,- ասել է Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով'Սթոլթենբերգի հետ նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգության ոլորտում միջոցառումներ անցկացնելու հարցը, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից Սուխումիի ռեժիմին առաջարկված «դաշինքի և ինտեգրման» մասին համաձայնագիրը: