Վրաստանի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին Ռուսաստանի նկատմամբ երկրի ղեկավարության վարած քաղաքականությունը համարել է «ինտենսիվ եւ պրագմատիկ» եւ նշել է, որ Մոսկվայի կողմից վրացական ապրանքների բռնարգելքի վերականգնում չի սպասում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Դուք գիտեք, որ մեր կողմից մեկ կառուցողական քայլ չէ, որ արվել է, եւ դրա շնորհիվ մենք ազատորեն իրականցնում ենք մեր արտադրանքի արտահանումը Ռուսաստան: Դուք գիտեք, որ Ռուսաստանը հնչեցրել է Վրաստանի հետ ազատ առեւտրի վերացման հնարավորության գաղափարը, սակայն դա չի նշանակում, թե բռնարգելք կսահմանվի»,- օգոստոսի 24-ին լրագրողներին ասել Է Ղարիբաշվիլին: Ընդհակառակը, նրա խոսքով՝ «խոսքը վերաբերում Է այն բանին, որ Ռուսաստանին մատակարարվի ավելի շատ արտադրանք»:

 

«Դա մեր կառուցողական, պրագմատիկ, ճիշտ եւ խելամիտ ազգային գաղափարախոսության եւ քաղաքականության արդյունքն Է: Ես ողջունում եմ այն կառուցողական քայլերը, որոնք ձեռնարվում են Ռուսաստանում: Դա շատ լավ Է մեր երկրի համար»,- նշել Է Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդել Է «Նովոստի - Գրուզիան»: