Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատրաստ Է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության հետ: Այդ մասին նա հայտարարել Է Թբիլիսիի «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որն ամբողջովին կցուցադրվի փետրվարի 11-ի երեկոյան:

 

Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպելու պատրաստակամության վերաբերյալ հարցին Իրակլի Ղարիբաշվիլին պատասխանել Է. «Հաստատում եմ, որ ես պատրաստ եմ անցկացնելու նման հանդիպում», հաղորդդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խոստացել է կոնսուլտացիաներ անցկացնել ռուսական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման շուրջ: Պուտինը փետրվարի 10-ին չի բացառել Վրաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպման հնարավորությունը, եթե նա նման ցանկություն հայտնի:

 

«Ռուս-վրացական հարաբերություններն ամենախնդրահարույց հարաբերություններից մեկն են, հետեւաբար մենք լրջորեն կվերլուծենք այդ ռեպլիկը, կանցկացնենք կոնսուլտացիաներ եւ կճշտենք մեր դիրքորոշումը»,- լրագրողներին հայտարարել է Մարգվելաշվիլին:

 

Նրա խոսքով, եթե այդ հանդիպումը կարող է դրական ազդակ հաղորդել հարաբերություններին, եւ եթե ՌԴ-ի կողմից կա խնդրահարույց թեմաները քննարկելու պատրաստակամություն, «ապա բնականաբար հիմք կա կոնսուլտացիաներ անցկացնելու ինչպես երկրի ներսում, այնպես էլ արեւմտյան գործընկերների հետ եւ մտածել նման կարեւոր հանդիպման մասին»: