«Բոլոր սերունդները Վրաստանի համար» ոչ կառավարական կազմակերպության «Սահակաշվիլիի վարչակարգի արյունալի խորնիկան» սկանդալային ֆիլմը կցուցադրեն մարտի 19-ին Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
Ինչպես հայտնել Է ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Գիա Սալուկաձեն, խորհրդարանի շենքի մոտ կտեղակայվի մեծ մոնիտոր, ցուցադրությունը կսկսվի Թբիլիսիի ժամանակով ժամը 17:00-ին: «Մենք արդեն դրա համար թույլտվություն ենք ստացել Թբիլիսիի քաղաքապետարանից»,- հայտարարել Է Սալուկաձեն «Փիրվելի ռադիո»-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Սահակաշվիլիի վարչակարգի արյունալի խրոնիկան» ֆիլմը, որը բովանդակում Է բանտարկյալների նկատմամբ բռնության, 2007 թվականի նոյեմբերի 7-ի եւ 2011 թվականի մայիսի 26-ի ակցիաների ցրման կադրեր, ցուցադրվել Է Արեւմտյան Վրաստանի մի շարք քաղաքներում, ինչը մեծ սկանդալ Է հարուցել, քանի որ ցուցադրությունների ժամանակ ներկա են եղել դպրոցականներ:
Ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչները ժխտում են ֆիլմի ցուցադրությանը անչափահասների ներգրավմանն իրենց առնչությունը եւ պնդում են, որ Արեւմտյան Վրաստանում ցուցադրությունները կազմակերպել են նախկին քաղբանտարկյալները: