Պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ' Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Վրաստանի խորհրդարանի նախագահը ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Վրաստանից ժամանած հյուրերը եղել են ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:

 

ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանն ուղեկցել է հյուրերին և ներկայացրել հուշահամալիրի կառուցման պատմությունը, իսկ այցելության վերջում վրացի բարձրաստիճան հյուրին է նվիրել «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ գիրքը: