Վրաստանի եվրոպական ձգտումներն ուղղված չեն որեւԷ մեկի, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Է CNN-ին տված հարցազրույցում:
Թեման՝ Վրաստանը կշարունակի արդյոք ընտրված արտաքին քաղաքական ուղեգիծը՝ եվրատլանտյան ինտեգրացումը, առավել ակտուալ Է դարձել երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնի վրա:
«Դեպի Եվրամիություն Վրաստանի ձգտումը որեւԷ մեկի դեմ ուղղված քայլ չԷ, ներառյալ Ռուսաստանը: Ես կարծում եմ՝ Ռուսաստանի շահերից Է բխում, որ իր հարեւանությամբ լինի խաղաղություն եւ կայուն իրադրություն»,-ասել Է Ղարիբաշվիլին:
Վարչապետի խոսքով՝ Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը «վերադարձ Է եվրոպական մեծ ընտանիք»:
«Ինչո՞ւ: Որովհետեւ մենք ունենք նույն մշակույթը եւ, ինչն ավելի կարեւոր Է, արժեքները: Մենք ցանկանում ենք ապրել ավելի լավ Վրաստանում, եւ ես իսկապես ցանկանում եմ երկիրը դարձնել հիրավի եվրոպական պետություն»,-հավելել Է վարչապետը:
Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը, որի բաղկացուցիչ մասը խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրն Է, ստորագրվել Է հունիսի 27-ին Բրյուսելում: Համաձայնագրի մեծ մասն ուժի մեջ Է մտել սեպտեմբերի 1-ին, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: