Վրաստանն ամուր է կանգնած եվրոպականացման ճանապարհին, եւ այդ ընտրությունը ենթակա չէ վերանայման: «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

 

«Մենք ունենք վրաց ժողովրդի աջակցությունը: Ելնելով դրանից՝ կարծում եմ, որ Վրաստանի եվրաինտեգրացման գործընթացն անշրջելի է դարձել: Մենք պարզորոշ հավաստել ենք, որ այդ գործընթացը չի վերանայվելու»,- հավելել է Ղարիբաշվիլին:

 

Նա նշել է, որ «Եվրամիությունը պատրաստ է գերազանցել բոլոր ռեկորդները եւ Վրաստանի հետ ասոցացման համաձայնագիրն ստորագրել 2014 թվականի օգոստոսին»: