Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը գտնում է, որ Թուրքիան վստահելի գործընկեր է դեպի Եվրոպա էներգամատակարարումների ոլորտում և հույս ունի իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»' վկայակոչելով ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին:
«Մեզ մոտ վերջերս շատ լավ հարաբերություններ են ձևավորվում թուրք գործընկերների հետ հատկապես էներգետիկայի ոլորտում: Ինձ բավարարում է մեր համագործակցությունը, մեր հարաբերությունները հուսալիության առումով այն հարցերի առումով, որոնք կապված են ներդրումներ ներգրավելու հետ։ Այս կապակցությամբ, անկասկած, մենք հույս ունենք, որ բոլոր պայմանավորվածությունները, որոնք գոյություն ունեն, կկատարվեն ամբողջ ծավալով»,- ասել է Նովակը։
Նովակի խոսքով' Սև ծովի հատակով Ռուսաստանից Թուրքիա գազատարի շինարարության նախագիծը հիմնական խնդիրն է, որի վրա աշխատում են կողմերը։