Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագիր է ձեւակերպվել էներգետիկայի ոլորտում երկարաժամկետ համագործակցության մասին: Փաստաթուղթն Ստամբուլում ստորագրել են Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն եւ Թուրքիայի էներգետիկայի ու բնապաշարների նախարարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրե ս»-ը, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ին՝ հղում անելով Վրաստանի էներգետիկական գերատեսչությանը:

 

Փաստաթղթի համաձայն՝ վրացական եւ թուրքական կողմերը կփորձեն համատեղ պլանավորել եւ զարգացնել էներգիայի արտադրության նոր նախագծերը, անհրաժեշտ ենթակառուցվածքը եւ էլեկտրաէներգիայի առեւտուրը:

 

Նախատեսվում Է պատրաստել Վրաստանը եւ Թուրքիան կապող էլեկտրահաղորդման ցանցի զարգացման համատեղ երկարաժամկետ ծրագիր: Փաստաթղթում նշվում է հիդրոէներգետիկայի, վերականգնվող էներգիայի ռեսուրսների յուրացման աշխատանքների ուժեղացման անհրաժեշտությունը: