Հունաստանի ու Թուրքիայի համապատասխան ծառայությունների միջև համատեղ սահմանային կոնտակտային կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը այսօր կստորագրվի Սոֆիայում, հայտնում է novinite.ru-ն:
Բուլղարիա կժամանեն երկու հարևան երկրների ներքին գործերին նախարարները:
Գաղափարն այն է, որ Բուլղարիայի տարածքում՝ Կապիտան-Անդրեևո շրջանում, կառուցվի կետ, որտեղ երեք երկրների փորձագետների համատեղ խմբերը կաշխատեն միասին՝ Եվրոպայի ուղղությամբ միգրացիայի ճնշումը թուլացնելու համար:
Համաձայնագրի ստորագրումը լուրջ առաջընթաց կլինի այդ ուղղությամբ: Միևնույն ժամանակ, այն միայն հիմք է դնում համագործակցության և համատեղ ուսումնասիրության համար:
Դեռևս պարզ չէ՝ ինչ ժամկետներում և արդյոք մոտ ժամանակում այդ համաձայնագրի հիման վրա կձևավորվեն համատեղ պահակախմբեր: Նման համատեղ խմբերի ստեղծման հարցում Բուլղարիան վաղուց է պնդում: