Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Բելառուսում ռուսական ավիաբազայի ստեղծման մասին համաձայնագիր ստորագրել և կարգադրել է ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին բանակցություններ վարել Մինսկի հետ: Այդ մասին ասված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում հրապարակված փաստաթուղթում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ընդունել ՌԴ կառավարության առաջարկը' Ռուսաստանի և Բելառուսի միջև Բելառուսի տարածքում ռուսական ավիաբազա ստեղծելու պայմանագրի ստորագրման վերաբերյալ»,- նշվում է փաստաթղթում:
Պուտինը հանձնարարել է նախարարություններին բանակցություններ վարել Մինսկի հետ և պայմանավորվածության հասնելու դեպքում ստորագրել նշված համաձայնագիրը ռուսական կողմի անունից:
Հաղորդվում է, որ այժմ Բելառուսի տարածքում կա ռուսական ռազմական 2 օբյեկտ' ռադիոտեղորոշիչ կայան և հեռակապի կետ' Ռուսական ռազմածովային ուժերի սուզանավերով: