ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Հայաստանի հետ համաձայնագիր ստորագրել հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին»,- ասված է փաստաթղթում:
ԱՊՀ անդամ երկրների ՀՕՊ միավորված համակարգը գործում է արդեն ավելի քան 20 տարի։ Համակարգի խնդիրն անդամ երկրների օդային սահմանների անվտանգության ապահովումն է և հնարավոր օդատիեզերական հարձակման համատեղ հետմղումը։