Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Մեւլութ Չավուշօղլուն, Թամար Բերուչաշվիլին եւ Էլմար Մամեդյարովը Կարսում այսօր տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, նախարարները հայտարարել են համատեղ մամուլի ասուլիսում:
Հանդիպման շրջանակում, քաղաքական հարցերին զուգահեռ, քննարկվել են տնտեսության եւ էներգետիկայի ոլորտներին վերաբերվող հարցեր:
Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականի հունիսին Տրապիզոնում: Երկրորդ նման հանդիպումը տեղի է ունեցել 2013 թվականի մարտի 28-ին Բաթումում, երրորդ հանդիպումը' 2014 թվականի փետրվարի 19-ին Գյանջայում (Գանձակ):