Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և Թաթարստանի Հանրապետությունը մարտի 5-ին համաձայնագիր են ստորագրել տնտեսական և հումանիտար համագործակցության մասին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Մենք ընդհանուր շատ բան ունենք, մենք ցանկանում ենք համագործակցություն զարգացնել առանց բացառության բոլոր բնագավառներում»,- համաձայնագրի ստորագրումից առաջ ասել է Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովի հետ կայացած ունեցած հանդիպմանը:

 

Թաթարստանի նախագահը նշել է, որ համաձայնագիրը կանոնակարգում է, մասնավորապես,համագործակցությունը բժշկության, զբոսաշրջության, ներդրումների ու ինովացիոն ոլորտներում: «Կմշակվի «ճանապարհային քարտեզ», կստեղծվեն աշխատանքային խմբեր, կորոշվեն պատասխանատու նախարարները, ովքեր կզբաղվեն այդ համաձայնագրի իրականացմամբ»,-ասել է Միննիխանովը: